Ծաղկունք

Безымянный

10957076_641303665975568_321860168_oԾաղկունք,  գյուղ Գեղարքունիքի մարզում, Հրազդան գետի աջափնյա հատվածում,  մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք,Սևան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա, փռված Փամբակի լեռների բազուկը կազմող Սբ. Հովհաննես, Աբազանցդոշ, Խաչիդոշ սարերի և Թափիդոշ բլրի ստորոտին:

Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքը հիմնադրվել է 1828թ.-ին: Համայնքը Սևան շրջկենտրոնից գտնվում է 10կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1900-1950 կմ բարձրության վրա, կլիմայական պայմանները հատուկ են Սևանի ավազանի համար: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը`զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժում ամբողջ բնակչությունը:

Ծաղկունքը հնագույն բնակավայր է` Վարաժնունիք — Ծաղկունք — Ծաղկունեաց (Ծաղկունիք) — Ծաղկաձոր (Դարաչիչակ — Զընջըռլու) գավառի շուրջ 40 հնագույն բնակավայրերից մեկը, դեռևս մեր թվագրությունից առաջ 520 թ., ունեցել է 45 տուն, ճանաչվել Վարաժնունիք մեծածավալ գավառի վարչական կենտրոն: Գյուղի տարածքը ընդհատումներով շուրջ 4 կմ երկարություն է ունեցել: Այդ մասին է վկայում այն փաստը, որ գյուղից դեպի արևելք ձգվող տարածքներում կան տնատեղեր, գերեզմաններ, խաչքարեր: «Բոստաններ» և «Կորոբել» հանդամասերում հայտնաբերել են զինվորական տարբեր տեսակի նշտարներ, սրեր, շեփորանման գործիքներ, կճուճներ, պուտուկներ, քասաներ, աղամաններ և այլ գործիքներ: 1976թ. տրակտորիստները կալատեղերի գոմերի մոտ փորելիս հայնտաբերել էին կանացի զարդեր: Զարդերը ներկայումս գտնվում են Երևանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, որոնք 3.5 հազար տարվա պատմություն ունեն:

10944596_641303659308902_1143123905_o

Շատ ավելի ուշ` 1828 թվականին, Թուրքմենչայի պայմանագրով Վարաժնունիք-ն անցնում է Ռուսաստանին: Հենց այս թվականն էլ համարվում է Ծաղկունք ներկայիս գյուղի հիմնադրման պաշտոնական թվականը: Այդ թվականին է, որ Իրանի Մակու քաղաքից գաղթած 17 ընտանիք` 102 հոգի, հաստատվում է Ծաղկունքում, ինչպես նաև ընտանիքներ են գաղթում Խոյից և Վանից 1828-29թթ: Ծաղկունքի բնակչությունն աճում է`: 1849 թվականից մինչև 1917 թվականը գավառն ընդգրկվում է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի կազմում: 1918-1920թթ. առաջին անկախ Հայաստանի Ն. Բայազետի Դարաչիչակ Մահալի կազմում,1920-1930 թթ. եղել է հայկական ԽՍՀ Ն. Բայազետի գավառի կազմում, 1930թ.սեպտեմբերի 9-ին մտել է նոր կազմավորված Ներքին Ախտայի վարչական կազմի մեջ, 1937թ. դեկտեմբերի 31-ից անցել է Սևանի շրջանի վարչական տարածքի մեջ, 1991թ. սեպտեմբերի 21-ից հանդիսանում է անկախ Հայաստանի հանրապետության բնակավայր Սևանի շրջանում, իսկ արդեն 1996 թվականից` գյուղ Գեղարքունիքի մարզում:

Այժմյան Ծաղկունքի հողատարածքի երկարությունը հյուսիսից հարավ շուրջ 25 կմ է, իսկ լայնությունը տատանվում է 1-6 կմ սահմաններում:

Բնակլիմայական  պայմաններ

Փամբակ լեռնաշղթայի Ծաղկունք լեռնաբազուկի փեշերի այս տարածքը, ուր տարածված է գյուղը իր արբանյակներ` Կոռոբլե և Բոստաններ բնակատեղերով, հարուստ է բնական ոչ ջրառատ աղբյուրներով: Ջուրը սառնորակ ե, փափուկ, հանքային նյութեր քիչ են պարունակում, խմելու համար պիտանի է: Զանգու գետի ձախ ափը, գյուղի տարածքից միջև Ցորնուկ (Մոլոկան) սարի մոտակայքը, զուրկ է բնական աղբյուրներից: Այդ տարածքում քարացրոններ են (չինգիլ): Հողը սևահող է: Ծալկունք լեռնաբազուկի արևահայաց լեռնալանջերը հողազուրկ են և լվացված: Բուսածածկը նպաստավոր է ոչխարաբուծության համար, իսկ սարալանջերի արևելյան և հյուսիսային թեքություններում փարթամ բուսականություն է աճում և նպաստավոր պայմաններ է ստեղծում խոշոր եղջերավոր անասնապահության համար:10948004_641303705975564_1492281213_o

Գյուղի հողատարածքի ամենաբարձր գագաթը Զիարատ լեռն է (2233 մ): Մեյդանների գոգավորությունները ճահճուտներ են:

Հողերը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային սևահողեր են: Հարուստ են կարբոնատներով, առատ հումուս են պարունակում: Հզորության շերտը Մեյդաններում և Դարվեշալիքում (Երևան-Սևան մայրուղու մոտ) երբեմն հասնում է 50-70 սմ, հումուսի քանակը կազմելով 5-12%, իսկ առանձին հողատարածքներում հատկապես «Քրջոտ խաչից» դեպի արևմուտք, մինչև «Շողանի քար» սահմանները հողի հզորությունը նվազում է` հասնելով 15-20 սմ սահմաններին:

Վարելահողերի «Ալափափաղ» և «Խտորիք» հողակտորներում գերիշխում է կավահողը, հումուսի պակասի պատՃառով այս տարածքների բերքատվությունը համեմատական կարգով պակաս է: «Գյուղի տակ», «Չիմաններ», «Բոստաններ» վարելահողերը կավ-ավազային են` մեծ ջրաթափանցելիությամբ: Այս հողերում ակոսային ջրման եղանակը իրեն չի արդարացնում: Ջրման աշխատանքներ նման հողատարածքներում անհրաժեշտ է կատարել անձրևացման եղանակով:

Սևանի բնաշխարհում ըստ պրոֆեսսոր Գ. Աղաջանյանի տվյալների, հաշվվում է 1600 բուսատեսակ, որոնցից 1500-ը ծաղկավոր են: Ծաղկունքի հողատարածքում այն քիչ պակաս է: Որոշ, բայց ուրույն տեղ են գրավում դեղաբույսերը` հազարատերևուկը, երիցուկը, անթառամը, ուրցա, խավրծիլը, խատուտիկը, մայրամի ծաղիկը, ալբերանց արյունը, խռնդատը՝ կղմուխը, տատրակը, տերեփուկը և այլն:

Տարեկան միջին ջերմաստիճանը բարձրադիր վայրերում 2° է, ցածրադիր վայրերում` 5°: Հունվարի միջին ջերմաստիճանը -13°-ից -18° է, հուլիսինը` +15° -ից + 20°: Տարեկան տեղումները 500-600 մմ է, սակայն եղել են տարիներ, երբ տեղումներ չլինելու պատճառով աշնանացանները չեն ծլել: Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, գրեթե ամեն տարի կրկնվում է կարկտահարությունը, որը մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը: Նաև վնաս են հասցնում գարնանային և աշնանային ցրտահարությունները: Եղել են տարիներ, որ ցրտահարությունները սկսվել են սեպտեմբերին սկզբին, երբեմն երկարել հասել մինչ հոկտեմբերի 10-15-ը: Գարնանային ցրտահարության վերջին ժամկետ է համարվում հունիսի վերջին օրերը, սակայն եղել են տարիներ, երբ ցրտահարության վերջին օրերը հասել են հուլիսի 4-10-ը: Գյուղատնտեսությանը մեծ վնաս է հասցրել նաև երաշտը:10958864_641303679308900_1355762175_o

Ծաղկունցիք դարեր շարունակ բացի խմելու ջրից, նաև ոռոգման ջրի պակաս են զգացել: Սաքոնց, Աբազանց և Խաչի ձորերի ջրերը, որոնք բնական աղբյուրների ջրեր են, ձմռան ընթացքում գյուղացիներն օգտագործել են խմելու նպատակով, ամռանը` որոշ ընտանիքներ` ոռոգման նպատակներով: Ներկայումս ձորերի և մղիչ պոմպերի ջրերի պակասի հետևանքով չորացել են մրգատու և դեկորատիվ ծառերը:

1970թ.պետության հովանավորությամբ կառուցվեց էլեկտրական ջրամղիչ կայան, որն ապահովում էր ոռոգելի 120 հա տարածք` Ալափափախ և Գյուղատակ տարածքները, ներառյալ ազգաբնակչության պանանջները: Այնուհետև, երբ կոլ-տնտեսությունը վերացվեց պետական տնտեսության, ջրարբիացվեց «Դիմաց» հանդիմասի Դարվեշալիք, Մադեյ-գյոլ, Փոսեր և Դալիբուղդա կոչվող վարելահողերը, որտեղ ջրումը նախատեսված էր ակոսային եղանակով, ջրամատակարարումը մղիչ պոմպերի օգնությամբ:

Խորհրդային միության փլուզումից հետո դադարեցվեց ջրամատակարարումը, ապակոմլեկտավորվեց կայանները և այժմ գյուղը ամբոջապես դեռևս ապահովված չէ ոռոգման ջրով:

10959100_641303695975565_2120252676_oԴպրոցը

19-րդ դարավերջին մեկ կամ երկդասյա դպրոցներ են բացվում Ծալկունքում, իսկ 1907թ.. ցարի կողմից հրաման է տրվում Ծաղկունքում բացել մեկ դասարան 44 աշակերտներով: Արդեն 1919 թվականին, ըստ նշված վկայությունների, դպրոցն անջատվել է եկեղեցուց: 1920թ դասասենյակներ են ծառայել Նավոնց օթախները, Գևորգյան Արամի, էլիզբարանց, Գևորգյան Գևորգի, Սառանց Գրիգորի, Մնացականանց Հովհաննեսի, Պուճուրանց Գրիշի, Գոքորի Աղոյի և ուրիշ բնակարաններ: Գյուղի երիտասարդությունը կրթությունը շարունակում է Դիլիջանում, Քանաքեռում և Երևանում : 1939-1940թթ. գյուղխորհրդի նախագահ Գարեգին Ավագյանի և կոլեկտիվ տնտեսության նախագահ Մուշեղ Հովսեփյանի ջանքերով Երևանում նախագծվում է 320 աշակերտների համար դպրոցական շենք, որը իրականացվելու էր Սևանի կոմունալ բաժնի կողմից: Շենքը շահագործման է հանձնվել 1942թ։: Ավելի ուշ «Դար» հիմնադրամի միջոցներով 2007թ. հոկտեմբերի 7-ին շահագործման հաձնվեց գյուղի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը:

Պատմական հուշարձաններից աչքի են ընկնում ` Սուրբ Հարություն եկեղեցին, Սուրբ Սարգիս մատուռ և եկեղեցի, Մատուռ Սուրբ Հովհաննեսը,Ծիրանավոր և Ծաղկվանք մատուռները, Սաքոնց գերեզմանոցը,Թաք խաչը,Քրջոտ խաչը. Մեծ Հայրենականում զոհված ծաղկունքցիների հիշատակի հուշահամալիրը:10957066_641303692642232_431190300_o

Ծաղկունքն ունի նաև իր պաշտոնական երկլեզու կայքէջը, որտեղ պատմական ակնարկից բացի կարող եք ծանոթանալ նաև Ծաղկունքի ռազմավարությանը, ավանդական ճաշատեսակներին, բուսական ու կենդանական աշխարհի առանձնահատկություններին,դրանց առանձին տեսակների նկարագրությանը,Գյուղի տված արտադրանքին, իսկ եթե որոշել եք այցելել Ծաղկունք նաև կարող եք ստանալ կոմերցիոն տեղեկություններ գյուղում վարձով տրվող բնակարանների մասին , մինչ այցնել պատկերասրահ բաժնում ավելի մանրամասն ծանոթանալ գյուղի նիստ ու կացին: Կայքէջում կգտնեք նաև Ծաղկունքի քարտեզը:

Կից ներկայացնում եմ նաև Ծաղկունք գյուղի և  «Ծաղկունքի բաց դպրոց հիմնադրամ»–ի Ֆեյսբուքյան էջերը: Ծաղկունքի բաց դպրոցի պաշտոնական կայքէջը:

Նյութում տեղ գտած լուսանկարները անձնական արխիվից են :

Թողնել մեկնաբանություն