Բնակչություն

peopleԲնակչությունը հասարակության գլխավոր արտադրողական ուժն է,ցանկացած սոցիալ-տնտեսական գործընթացի նախաձեռնողն, իրականացնողն ու կարգավորողը, ինչպես նաև հասարակական արտադրության արդյունքների սպառողը:Բնակչությունը աշխարհագրությանը կարևորագույն օբյեկտներից մեկն է:Բնակչության գլխավոր արտադրողական ուժի ուսումնասիրությունը,հասարակական զարգացման գործընթացում դրա տեղի ու դերի ճիշտ գնահատումը սոցիալ-տնտեսական աշխարհագրության կարևոր ու միաժամանակ բարդ խնդիրներից է: Նշված հանգամանքով է բացատրվում բնակչության ուսումնասիրության կարևորությունը և մեծ հետաքրքրությունը, որը ներկայացնում է այն աշխարհագրության համար:Տնտեսության կտրուկ աճին ու հասարակության և շրջակա միջավայրի միջև փոխհարաբերության բարդացմանը զուգընթաց, 20-րդ դարի կեսերից սկսած աշխարհագրության շրջանակներում ուժեղանում է հետազոտությունների սոցիոլոգիական ու էկոլոգիական ուղղվածությունը: Այլ կերպ ասած, ընթանում էաշխարհագրության հումանիզացման գործընթաց:Ներկայումս, աշխարհագրության հումանիզացմանը զուգընթաց, մեծանում է բնակչության աշխարհագրության նշանակությունը և որպես գիտության ճյուղ և որպես կրթական առարկա:

Աշխարհի 7 միլիարդանոց բնակչությունը լավատեսությունների և մտահոգությունների տեղիք է տվել ողջ աշխարհում: Ոմանք բացասական վերաբերմունք են ցուցաբերում  այս  խնդրին և նախազգուշացնում են աշխարհի բնակչության աճի հետևանքով տնտեսական ու սոցիալական բազում մարտահրավերների ու սպառնալիքների կապակցությամբ, իսկ ոմանք էլ աշխարհի բնակչության աճը համարում են առիթ ,որը պետք է ճիշտ կերպով օգտագործել:

1987 թ. երկիր մոլորակի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանը: Մինչ այդ արդեն փորձագետները և գիտնականնները  զգուշացրել էին բնակչության աճի վտանգների կապակցությամբ:

Նրանք իրենց զգուշացումների համար հիմք էին ընդունել բնակչության սրընթաց աճը , ազգաբնակչության հետ կապված կանխատեսումները և վիճակագրական տվյալների ու Երկիր մոլորակի սահմանափակ ռեսուրսների միջև անցկացված համեմատությունը: Հիշյալ փորձագետներն անդրադարձել էին ,որ աշխարհի բնակչության կտրուկ աճը կհանգեցնի  խոշոր պայթյունի , ինչի հետևանքով կարող է իջնել  ոչ միայն կենսամակարդակը ,այլև սպառնալիքի առջև կհայտնվի երկրագնդի վրա առողջ կյանքը: Ուստի  բնակչության վերահսկման ծրագրերի տեսական ու գործանական հովանավորության ուղղությամբ  միասնական քայլեր վերցվեցին: Եվ այդպիսով բնակչության աճը համարվեց համաշխարհային սպառնալիք : ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարող խորհրդի կողմից, 1989 թ.-ին ,հուլիսի 11-ը հռչակվեց «Բնակչության համաշխարհային օր»: Այս օրվա հռչակման նախապատմությունը կապված է 1987թ. հուլիսի 11–ին լույս աշխարհ եկած 5-միլիարդերորդ քաղաքացու հետ: Ի նշանավորումն այդ իրադարձության` ՄԱԿ-ը հուլիսի 11-ը կոչեց ”Հինգ միլիարդի” օր :Բնակչության համաշարհային օրվա հռչակման  նպատակն է ուշադրություն գրավել բնակչության հիմնախնդիրների հրատապության և կարևորության վրա:

Յուրաքանչյուր տարի, հուլիսի 11-ին, բազմաթիվ երկրներում նշում են այդ օրը մի շարք միջոցառումներով՝ փորձելով ուշադրություն հրավիրել բնակչության  հիմնախնդիրների վրա:

2011 թ. հոկտեմբերին աշխարհի բնակչությունը հատեց 7 միլիարդի սահմանը և կանխատեսումների համաձայն , 2050 թ.-ին աշխարհի բնակչության թիվը կհասնի ավելի քան 9 միլիարդի,ինչը դարձել է աշխարհում անցկացվող տարբեր նիստերի գերակշիռ մասի առանցքը: Քանզի հասարակական , մշակութային ու տնտեսական խնդիրները անխուսափելի կապակցություն ունեն բնակչության թվի հետ և անտարակույս ազգաբնակչության վերաբերյալ առանց ճշգրիտ կանխատեսումների հնարավոր չէ ճիշտ ծրագիր մշակել :   ՄԱԿ-ը իր «2011 թ. աշխարհի բնակչության վիճակը » թեմայով զեկույցով կոչ է արել բնակչության աճի վերաբերյալ մտահոգվելու փոխարեն ավելի  մեծ ուշադրություն ցուցաբերել  աշխարհի իրավիճակի բարելավման մեխանիզմներին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի  կողմից հրապարակված «Աշխարհի բնակչությունը 2011-ին» զեկույցում նշված էր «Մեր այժմյան քայլերից է կախված, թե արդյոք մենք ապագայում կապրենք առողջ, էկոլոգիապես կայուն և բարգավաճ կյանքով, թե դատապարտված կլինենք քաղել անհավասարության, և տնտեսական անկման պտուղները»:

«Ճիշտ պլանավորման և մարդկանց ուղղված գրագետ ներդրումների առկայության պարագայում, որոնց նպատակը կլինի ոչ միայն վերջիններիս, այլև աշխարհի տեսանկյունից ճիշտ որոշումներ կայացնելու նրանց ունակության մեծացումը, 7 միլիարդանոց աշխարհի բնորոշ գծերը կարող են դառնալ բարգավաճ, էկոլոգիապես կայուն քաղաքները, արդյունավետ աշխատուժը, որն ապահովում է տնտեսության աճը, և երիտասարդությունը, որն իր նպաստն է բերում հասարակության բարեկեցությանը», — նշված էր՝  ՄԱԿ-ի Բնակչության Հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինի՝ «Մարդիկ և հնարավորությունները 7 միլիարդանոց աշխարհում» ենթավերնագրված զեկույցի նախաբանում:

Ինչպես նշված էր զեկույցում, «Մենք բազմաթիվ պատճառներ ունենք բնակչության այս ռեկորդային թիվը մարդկության հաջողությունը համարելու համար՝ մարդիկ ապրում են ավելի երկար և առողջ ու ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ երեխաների կյանք է հաջողվում փրկել: Բայց ոչ բոլորն են կարողանում օգտվել այս ձեռքբերումներից կամ կյանքի ավելի բարձր որակից, որոնք ենթադրում են: Հսկայական անհավասարություններ կան  երկրների միջև»:

Յոթ միլիարդի եզրագծին հասնելը «Կարելի է դիտարկել որպես խնդիր, հնարավորություն և գործողության կոչ», — ասել է դոկտոր Օսոտիմեհինը:
Ինչպես նշել է դոկտոր Օսոտիմեհինը, աշխարհի 7 միլիարդ բնակչությունից 1.8 միլիարդը 10-ից 24 տարեկան երիտասարդ մարդիկ են: «Երիտասարդներն, ովքեր ի վիճակի են արագացնել իրենց երկրների տնտեսական զարգացումն ի հաշիվ սեփական ստեղծագործական ներուժի և նորամուծություններ բերելու կարողության, առանցքային դեր են խաղում ապագայի ձևավորման գործում: Սակայն անհրաժեշտ է օր առաջ օգտվել երիտասարդության հսկայական ներուժը բացահայտելու հնարավորությունից», — ասել է դոկտոր Օսոտիմեհինը. — «Մենք պետք է ներդրումներ կատարենք հանուն մեր երիտասարդության առողջության և կրթության: Դա գալիք սերունդներին կվերադառնա որպես հսկայական արդյունք՝ տնտեսական աճի և զարգացման տեսքով»:

«Այսօր նշվող նման կարևոր իրադարձությունը հիշեցում է, որ հարկ է գործել անհապաղ», — ասել է դոկտոր Օսոտիմեհինը, ավելացնելով, որ ապագայի համար լավագույն ուղեցույցն է  մնում «Գործողությունների ծրագիրը», որն ընդունվել է 1994 թ. »:

ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով խոշոր քաղաքներում միգրացիան և մարգինալացումը նպաստում են  աշխարհի բնակչության աճին: Քանզի քաղաքներում մարգինալացման երևությը ավելացնում է աղքատ բնակչության թիվը ,ինչը բնականաբար ծախսեր է պարտադրում կառավարության և հանգեցնում տնտեսական սղաճին,որի հետևանքով հաջորդ սերունդներն էլ կհայտնվեն աղքատության մեջ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2045-2050 թվականներին Երկրագնդի վրա 2,2 միլիարդով ավելի շատ մարդ կապրի, քան այսօր։ Բնակչության 70 տոկոսը կբնակվի քաղաքներում։ Ասիան և Աֆրիկան առաջատար կմնան բնակչության աճի առումով, իսկ, եվրոպացիների թիվը  զգալիորեն կնվազի։ Աֆրիկայի քաղաքներում բնակչության թիվը 414 միլիոնից կհասնի 1 միլիարդ 200 միլիոնի, Իսկ Ասիայի բնակչության թիվը 1 միլիարդ 900 միլիոնից կհասնի 3 միլիարդ 300 միլիոնի: Եվ այդպիսով այս 2 մայրցամաքների բնակչության թիվը կկազմի աշխարհի ընդհանուր  բնակչության 86 տոկոսը:

Բնակչության այս աննախընթաց աճը նոր առիթներ է ընձեռում Աֆրիկայում և Ասիայում կրթական ու առողջապահական ծառայությունների բարեփոխման համար,որպեսզի այդ մայրցամաքների բնակչությունը հասանելի դառնա այդ հնարավորություններին:

Ի դեպ քաղաքների բնակչության թվի աճն ուղեկցվում է նոր մարտահրավերներով,որոնց թվում են՝ քաղաքում աշխատելը , բնակարանը , էներգիան ,անհրաժեշտ հիմնակառույցները , քաղաքում տիրող աղքատության դեմ պայքարը և այլն:

Երիտասարդների համար ներդրումներին ու ծրագրավորումներին զուգահեռ  , պետք է աշխարհի բնակչության միջին հասակի հարցերին ուշադրություն դարձնել:

Առողջության համաշխարհային կազմակերպության  հաշվարկումների համաձաայն  2050թ. կյանքի միջին տևողությունը աշխարհում 77 տարի կկազմի և 60 –ից բարձր տարիք ունեցող բնակչությունը կկազմի աշխարհի բնակչության 20 տոկոսը: Թեև կյանքի տևողության ցուցանիշը մեծ նշանակություն ունի հասարակություններում , բայց ապրելակերպը մեծ նշանակություն ունի ծերության շրջանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2012 թ. աշխարհի ժողովուրդների ուշադրությունը հրավիրեց ծերության վրա:

Անտարակույս տարիքի բարձրացման հետ միաժամանակ աճում են նաև առողջությունը ապահովող  ծախսերը: Ինչպես ,որ մարդկանց կյանքի տևողությունն է կարևորվում , նրանց առողջության ապահովումն էլ մեծ նշանակություն ունի ,որպեսզի մարդիկ ծերության ժամանակ դժվարության ու տառապանքի մեջ չհայտնվեն և նրանց առողջապահության ծառայությունների ծախսերը չավելանան ,այլև նրանք կարողանան առողջ կյանք վարել: Տարեց մարդկանց առողջ լինելը կարող է հանդիսանալ ֆինանսական աղբյուր ՝ երկրների հասարակության , տնտեսության և ընտանիքների համար և կանխել ֆինանսական պրոբլեմների ծագումը:

Հաշվի առնելով այս բոլորը , աշխարհի բնակչության ծերացումը ևս համարվում է հասարակական իրադարձություններից մեկը ,ինչը  պետք է յուրաքանչյուր երկրի իրավիճակին համապատասխան քննարկման ենթարկվի և վերահսկողության տակ առնվեն բնակչության ծերացման հետևանքները:

Ծերության հետևանքները մեծ են և միայն տարեցներին չեն ընդգրկում ,այլև այդ հետևանքներից կարող են տուժել սոցիալական ապահովության քաղաքականությունները, աշխատատեղերը և բուժման համակարգը:

«Աշխարհի բնակչությունը» 2013 թ. Զեկույցում անդրադարձ կա նաեվ մանկահասակ մայրությունը:

Ամեն տարի աղքատ երկրների ավելի քան 7 միլիոն աղջիկներ ծննդաբերում են մինչև 18 տարեկանը՝ նրանցից 2 միլիոնը 14-ից ցածր են

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը  (ՄԱԲՀ ) հրապարակել է 2013-ի ՝ «Մանկահասակ մայրություն. դեռահասների հղիության մարտահրավերին դեմհանդիման» վերնագրով իր զեկույցը:

Իրավիճակն աշխարհում

Ըստ զեկույցի, մանկահասակ մայրությունը ահռելի համաշխարհային խնդիր է՝ հատկապես զարգացող երկրներում, որտեղ ամեն տարի 7.3 միլիոն աղջիկ ծննդաբերում է մինչև 18 տարեկանը: Ընդ որում, այդ 7.3 միլիոն ծնունդներից 2 միլիոնը տալիս են մինչև 14 տարեկան աղջիկները:

Զեկույցի համաձայն, վաղաժամ հղիությունը վնասում է աղջիկների առողջությունը, կրթությունը ու իրավունքները: Այն նաև թույլ չի տալիս նրանց իրականացնել սեփական ներուժը և բացասաբար է ազդում նորածնի վրա:

Հետևանքներից տուժում են ոչ միայն մայրերը և երեխաները: Մայրացած երեխաների երևույթը նաև մեծապես անդրադառնում է համայնքների ու պետությունների տնտեսությունների վրա: Օրինակ՝ եթե Քենիայի ավելի քան 200,000 դեռահաս մայրերը հղիանալու փոխարեն զբաղվածություն ունենային,  ապա տնտեսությունը հավելյալ կստանար 3.4 միլիարդ դոլար: Սա համարժեք է Քենիայի ամբողջ շինարարության ոլորտին: Եթե Բրազիլիայում և Հնդկաստանում դեռահաս աղջիկները սպասեին մինչև 20-21 տարեկանը, ապա այդ երկրների տնտեսական արդյունավետությունը կաճեր համապատասխանաբար ավելի քան 3.5 և 7.7 միլիարդ դոլարով:

Թեև զեկույցը եզրակացնում է, որ դեռահասների հղիությունը շատ ավելի մեծ մարտահրավեր է զարգացող աշխարհում, քան զարգացած երկրներում, սակայն, զեկույցի համաձայն, այն շարունակում է նշանակալի խնդիր մնալ նաև զարգացած երկրներում: Այսպես, Միացյալ Նահանգներում դեռահասության ընթացքում հղիացած աղջիկների միայն մոտ կեսն է ավարտում ավագ դպրոցը մինչև 22 տարեկան հասնելը, մինչդեռ չհղիացած աղջիկների դեպքում այդ ցուցանիշը 10-ից 9-ն է: Այն նաև վնասում է ընդհանուր տնտեսությունը՝ միայն ԱՄՆ-ում հարկատուներին տարեկան արժենալով մոտ 11 միլիարդ դոլար:

Հայաստանում

Զեկույցի համաձայն, Հայաստանում կենդանի ծնունդների մոտ 8 տոկոսն է բաժին ընկնում մինչև 20 տարեկան մայրերին: Ինչ վերաբերում է դեռահասներին, ապա նրանց շրջանում ծնունդների թիվը կազմում է 28.3՝ յուրաքանչյուր 1000 կնոջ հաշվարկով: Ըստ զեկույցի, Հայաստանում 15-ից 19 տարեկանների 3 տոկոսն է օգտվում բեղմնականխման ժամանակակից միջոցներից, իսկ 20-ից 24 տարեկանների դեպքում՝ 18 տոկոսը:

Զեկույցը ցույց է տալիս նաև, որ Հայաստանում մինչև 20 տարեկանների շրջանում աբորտների թիվը կազմում է մոտ 189՝ յուրաքանչյուր 1000 կենդանի ծնունդի հաշվարկով:

Ի՞նչ անել

«Մանկահասակ մայրություն» զեկույցն առաջարկում է նոր դիտանկյունից նայել դեռահասների հղիությանը՝ որպես վաղաժամ հղիության պատճառ դիտարկելով ոչ միայն աղջիկների վարքը, այլև նրանց ընտանիքների, համայնքների և կառավարությունների քայլերը:
«Չափազանց հաճախ է հասարակությունը միայն աղջկան մեղադրում հղիանալու համար», – ասում է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը: «Իրականությունն այն է, որ դեռահասների հղիությունն առավել հաճախ արդյունք է ոչ թե միտումնավոր ընտրության, այլ ընտրության բացակայության և այնպիսի հանգամանքների, որոնք դուրս են աղջկա վերահսկողությունից: Դա դպրոցից, զբաղվածությունից, որակյալ տեղեկություններից և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորության մասնակի կամ ամբողջական բացակայության հետևանք է»:

ՄԱԲՀ-ն հետամուտ է դեռահասների հղիության մարտահրավերի լուծմանը ցուցաբերված ամբողջական մոտեցման, որը ներառում է.

  • աղջիկներին դպրոցից դուրս չթողնելը,
    •    երեխաների ամուսնությունների բացառումը,
    •    գենդերային դերերի և գենդերային հավասարության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը,
  • դեռահասների համար սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների, այդ թվում՝ բեղմնականխման միջոցների հասանելիության աճը,
  • •    դեռահաս մայրերին ավելի լավ աջակցության տրամադրումը:

«Մենք պետք է խորհենք այն ընտանեկան, համայնական և կառավարական քաղաքականությունների և նորմերի շուրջ, որոնք հաճախ աղջիկների համար չեն թողնում այլ ճանապարհ, քան վաղաժամ հղիության ուղին է և պահանջենք դրանց փոփոխությունը», – ասում է դոկտոր Օսոտիմեհինը: «Սա այն է, ինչ մենք անում են ՄԱԲՀ-ում և ինչ մենք կշարունակենք անել ու առաջարկել, մինչև յուրաքանչյուր աղջիկ չկարողանա ընտրել իր կյանքի ուղղությունը, տեր կանգնել սեփական ապագային և առավելագույնս իրացնել իր ներուժը»:

ՄԱԲՀ-ի նպատակն այնպիսի աշխարհի կառուցումն է, որտեղ յուրաքանչյուր հղիություն ցանկալի է, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ, և յուրաքանչյուր երիտասարդ մարդու պոտենցիալ՝ իրացված:

Ընդհանուր տեղեկություններ աշխարհի բնակչության մասին:

Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 80 մլրդ մարդ (73,5 մլրդ մահացել է, 6,5 մլրդը ներկայումս ապրում է):

Բնակչության թվի փոփոխությունը կոչվում է շարժ (դինամիկա): Առանձնացվում են բնակչության բնական (որևէ տարածքում 1 տարում ծնվածների ու մահացածների թվաքանակի տարբերությունը) և մեխանիկական (մարդկանց տարածական տեղաշարժերը կամ գաղթերը) շարժեր:

Մարդկության 70 %-ն ապրում է երկրագնդի տարածքի ընդամենը 7 %-ի վրա: Բնակչության 80 %-ն ապրում է Արևելյան կիսագնդում, 90 %-ը՝ Հյուսիսային կիսագնդում: Մարդկանց կեսից ավելին ապրում է դաշտավայրերում (մինչև 200 մ բարձրության վրա), 80 %-ը՝ մինչև 500 մ բարձրության վրա:

Ցամաքի հսկայական տարածքներ անմարդաբնակ են կամ շատ նոսր են բնակեցված: Լեռնային շրջանները թույլ են բնակեցված՝ չնայած կան բացառություններ: Այսպես՝ միայն Բոլիվիայում, Մեքսիկայում, Պերուում, Եթովպիայում և Աֆղանստանում բնակչության մեծ մասն ապրում է 1000 մ բարձրության վրա, Բոլիվիայի բնակչության 3/4-ը՝ ավելի քան 3700 մ բարձրության վրա, իսկ մայրաքաղաք Լա Պասը գտնվում է 3620 մ բարձրության վրա: Աշխարհի բնակչությունն առավել խիտ է 3 գլխավոր արեալներում՝ Հարավային, Հարավարեվելյան և Արևելյան Ասիա, Արևմտյան Եվրոպա և ԱՄՆ-ի հյուսիս-արևելք` Ատլանտյան օվկիանոսի ափից մինչև Մեծ լճերի շրջան:

Ըստ ֆիզիկական հատկանիշների՝ առանձնացվում են մարդկության 3 մեծ ռասաներ՝ եվրոպեոիդ (սպիտակամորթ), նեգրոիդ (սևամորթ) և մոնղոլոիդ (դեղնամորթ):

Կան նաև խառը ռասաներ. եվրոպեոիդ և նեգրոիդ ռասաների մարդկանց խառնածինները կոչվում են մուլատներ, եվրոպեոիդ և մոնղոլոիդ ռասաներինը՝ մետիսներ, նեգրոիդ և մոնղոլոիդ ռասաներինը՝ սամբոներ:

Մարդիկ տարբերվում են նաև լեզվով. խոսում են ավելի քան 5000 տարբեր լեզուներով, որոնք միավորվում են 22 լեզվաընտանիքներում: Դրանցից ամենամեծը հնդեվրոպականն է, երկրորդ խոշոր լեզվաընտանիքը չին-տիբեթականն է: Համեմատաբար փոքր են ալթայան, սեմա-քամյան, ուրալյան լեզվաընտանիքները:

Աշխարհի բնակչությունը տարբերվում է նաև ազգային (էթնիկ) հատկանիշներով: Աշխարհում հաշվվում է մոտ 3 հզ. ժողովուրդ, որոնք տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով: Հազվադեպ է պատահում, որ ազգային ու պետական (քաղաքական) սահմանները համընկնեն: Նման դեպքերում առաջանում են միազգ-միատարր պետություններ (Ճապոնիա, Հայաստան, Մոնղոլիա): Ավելի հաճախ հանդիպում են բազմազգ պետություններ, որտեղ երբեմն առաջանում են ազգամիջյան սուր հակամարտություններ (Ռուսաստան, Հնդկաստան, Իրաք):

Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ, սակայն ամենամեծաքանակ հետևորդներ ունեն քրիստոնեությունը (1,9 մլրդ մարդ), մահմեդականությունը (800 մլն) և բուդդայականությունը (500 մլն): Կան մարդիկ, որոնք ոչ մի կրոն չեն դավանում: Դրանք աթեիստներ (անաստվածներ) են:

Աշխարհի բնակչության մոտ կեսը զբաղված է գյուղատնտեսության, մի մասը արդյունաբերության, տրանսպորտի և այլ բնագավառներում: Զգալի թիվ են կազմում նաև ծառայողներն ու սպասարկման ոլորտում զբաղված մարդիկ:

Իսկ Ազգաբնակչություն տերմինը, ի տարբերություն նախորդի, վերաբերում է միայն պետության բնակչությանը։

Ծնելիության և մահացության հետևանքով բնակչության սերունդների նորացման և հերթափոխման գործընթացը անվանում են բնակչության վերարտադրություն։ Աշխարհի բնակչության վերարտադրության գործընթացը տեղի է ունենում բացառապես բնակչության բնական շարժի միջոցով։ Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահացությունը և դրանց տարբերությունը՝ բնական աճը։ Դրանք հաշվարկվում են ինչպես բացարձակ ցուցանիշներով (ծնվածների և մահացածների թվով), այնպես էլ հարաբերական ցուցանիշներով` տոկոսներով (%, յուրաքանչյուր 100 մարդու հաշվով) կամ պրոմիլեներով (‰, յուրաքանչյուր 1000 մարդու հաշվով)։ Ի տարբերություն ամբողջ աշխարհի, առանձին երկրների և տարածաշրջանների բնակչության թվի աճը և սերունդների հերթափոխումն ու նորացումը տեղի են ունենում ոչ միայն բնական շարժի, այլ նաև մեխանիկական շարժի հաշվին: Այսինքն` տվյալ երկիր կամ տարածաշրջան ժամանածների և այնտեղից մեկնածների թվաքանակների տարբերության արդյունքում փոփոխվում են դրանց բնակչության թիվը, բնական շարժի և կազմի ցուցանիշները։

Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է բնակչության բնական վերարտադրության ռեժիմը (վարքը)։ Առանձնացնում են բնակչության վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված և նեղացված։ Պարզ վերարտադրության դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են, այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։ Ընդլայնված վերարտադրության դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։ Նեղացված վերարտադրության դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է։

Աշխարհի երկրներն ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների կարելի է բաժանել երկու հիմնական տիպերի։ Առաջին տիպին են պատկանում Եվրոպայիև Հյուսիսային Ամերիկայի տնտեսապես զարգացած երկրները։ Այդ երկրներին բնորոշ է բնական աճի միջինից (1,1% կամ 11‰) համեմատաբար ոչ բարձր ցուցանիշները։ Բնակչության բնական աճը բացասական է (նեղացված վերարտադրություն), և արդյունքում տեղի է ունենում բնակչության թվի նվազում՝դեպոպուլյացիա։ Եթե նման վիճակը պահպանվում է երկար տարիներ, այն ընդունված է գնահատել որպես ժողովրդագրական ճգնաժամ։

Բնակչության վերարտադրության երկրորդ տիպին են պատկանում Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրները։ Այդ երկրներին բնորոշ են ծնելիության և բնական աճի միջինից բարձր ցուցանիշները և մահացության համեմատաբար ցածր կամ չափավոր ցուցանիշներ (20‰-ից ոչ պակաս)։ Եթե այժմ աշխարհում միջին հաշվով մեկ ընտանիքում հաշվվում է 3-4 երեխա, ապա Աֆրիկայի և Ասիայի հետամնաց ագրարային երկրներում՝ 6-7 երեխա։ Արդյունքում բնակչության բնական աճը լինում է դրական (ընդլայնված վերարտադրություն), իսկ երբ բնակչության թիվը գերազանցում է ընդլայնված վերարտադրության նորման խոշոր չափերով, այդ երևույթը կոչվում է «ժողովրդագրական պայթյուն»։

Ժողովրդագրական քաղաքականությունը վարչական, տնտեսական, քարոզչական և այլ միջոցառումների համակարգ է, որոնց օգնությամբ պետությունն իր համար ցանկալի ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի (ամենից առաջ ծնելիության) վրա։

Բնակչության թվի և կազմի վերաբերյալ հավաստի տեղեկություններ ստանալու համար աշխարհի գրեթե բոլոր պետություններում պարբերաբար (հինգ կամ տասը տարին մեկ) կազմակերպվում են ընդհանուր մարդահամարներ։

Թողնել մեկնաբանություն