Բնական աղետներ

6571efd79c4bb83dc9cb1c0bbd3bdeb5

1.Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:
2.Նշեք տվյալ աղետի առաջացման պատճառները, բացահայտելով մարդկային գործոնի դերը, հնրարվորության դեպքում բերելով օրինակներ:
3.Ի՞նչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:
4.Ի՞նչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:
Բնական աղետներ
Աղետը պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ:
Բնական աղետների պատճառները կարող են լինել ՝բախումը տիեզերական մարմնի հետ,արևի ակտիվության բարձրացումը,հրաբխային ակտիվությունը,երկրակեղևի սալերի շարժը,շրջակա միջավայրի աղտոտումը (Էկոլոգիական աղետ):
Աղետի ազդեցությունը բնական միջավայրի վրա կարող է լինել տարբեր՝ կախված աղետի տեսակից՝ մարդածին, թե բնածին:
Երկրաշարժերի, հրաբուխների, ջրհեղեղների հետևանքով կարող են փոփոխվել էկոհամակարգերը՝ բուսակենդանատեսակների վերացում, օդային ավազանի աղտոտում՝ փոշու, ծխի քանակի ավելացում և այլն:
Մարդածին աղետների ժամանկ էլ գրեթե նմանատիպ ազդեցություններ են առաջանում ու նաև մի շարք հիվանդությունների սկիզբ են դառնում՝ մուտացիաներ, գենետիկային հիվանդություններ, խոլերաներ: Օրինակ Արալյան ծով լճի չորացումը, որ մարդու սխալ գործունեության հետևանք է. Չորացավ լիճը, վերացան ձկնատեսակները, փոխվեց լճի հարակից շրջանի մթնոլորտի կազմը՝ առաջացած աղային կույտերը քամիների միջոցով վեր են բարձրանում, և իհարկե տարբեր հիվանդություններ ու հատկապես մաշկային ալերգիաներ տարածվեցին Արալյան ծով լճի տարածքում:

Էկոլոգիական աղետը կենդանի օրգանիզմների ոչնչացման պատճառով բնական համակարգերի անդառնալի փոփոխությունն է։Լոկալ էկոլոգիական աղետը բերում է մեկ կամ ավելի տեղային էկոհամակարգերի ոչնչացման։ Գլոբալ էկոլագիական աղետը հիպոթետիկ իրադարձություն է, որը հնարավոր է էկոլոգիական համակարգերի, կենսոլորտի վրա արտաքին կամ ներքին ազդեցությունների կամ ազդեցությունների սերիայի թույլատրելի մակարդակի գերազանցման դեպքում:
Խոշոր Էկոլոգիական աղետի օրինակ է Չեռնոբիլյան աղետը՝ տարածքի ճառագայթային աղտոտվածությունը:

1986 թվականի ապրիլի քսանվեցին միջուկային խոշոր աղետ տեղի ունեցավ Կիեւից ութսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չեռնոբիլի ատոմակայանում։ Աղետի պատճառը սխալ նախագծված ռեակտորն էր, եւ պայթյունի հետեւանքով ռադիոակտիվ մասնիկները սփռվեցին Եւրոպական որոշ երկրներից տարածքում։
Տվյալ ժամանակաշրջանում Չերնոբիլի ԱԷԿ-ը ամենախոշորն էր Խորհրդային Միությունում:
Չերնոբիլի ատոմակայանի չորս ռեակտորներից մեկի պայթյունի հետեւանքով տեղի ունեցած վթարի արդյունքում մթնոլորտ էր արտանետվում մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութ, որը հանգեցնում է հսկայական էկոլոգիական աղետի:
Ատոմակայանը չի գործում սկսած 1986 թվականի ապրիլի 26-ից, երբ վթարի է ենթարկվում չորրորդ ռեակտորը, ինչի արդյունքում այնտեղից դուրս է թռչում հսկայական քանակության ռադիոակտիվ փոշի, և տարածքը ենթարկվում է սուր ռադիացիայի ու դառնում չափազանց վտանգավոր ապրելու համար։ Տարածքի ռադիոակտիվ թունավորումը կազմել է 50 միլիոն կյուրի, սակայն, ըստ որոշ գիտնականների՝ այն հասել է 10 միլիարդ կյուրիի, ինչը 200 անգամ գերազանցում է նորման և հարյուրավոր անգամներ բարձր է Նագասակիի և Հիրոսիմայի ռմբակոծումներից ստացված ռադիացիայից:
Ատոմակայանում արձանագրված վթարը ոչ թե բնական, այլև տեխնոգեն բնույթի է եղել,հետեւաբար չենք կարող չնշել մարդկային գործոնի դերը ,միջուկային ռեակտորի սխալ նախագծումը բերել է անդառնալի հետեւանքների,որոնց ազդեցութունը ակնհայտ է նաեւ այժմ՝վթարից 28 տարի անց:Շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտվածությունը բնական աղետի առաջացման հիմնական պատճառներից է:
Չեռնոբիլի ատոմակայանի վթարը համարվում է խոշորագույնը ատոմային վթարների մեջ։
Չերնոբիլյան աղետին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ֆիլմի միջոցով:
Նմանօրինակ աղետի դեմ պայքարն իհարկե ժամանակի զուր վատնում է,ասածս կհաստատեին նաեւ այն 3000 հայ աշխատակիցները,ովքեր մասնակցել են Ատոմակայանի վթարի կանխման աշխատանքներին: Իհարկե նրանցից շատերն այժմ մեր շարքերում չեն,իսկ ովքեր կենդանի են դատապարտված են ցմահ հաշմանդամության:Ու ոչ միայն նրանք նաեւ նրանց սերունդները: Սակայն պայքարել պետք է դրա պատճառների առաջացման ռիսկայնությունը նվազեցնելու համար:Ու պետք չէ մոռանալ,որ մեզանից յուրաքանչյուրը ամուր կապերով փոխկապակցված է իրեն շրջապատող բնական միջավայրին,իսկ այդ կապերը չեն ոչնչանում անգամ նմանատիպ աղետների պարագայում:Ուստի մենք բոլորս ենք պարտավորվում կրել դրա թե դրական թե բացասական հետեւանքները:

Զգուշավորություն ու աչալրջություն եմ ցանկանում բնության հետ անձնական շփման սահմաններում:

Թողնել մեկնաբանություն