Շեմդգեբի սադգուրի – Սոմխեթիա

Image

Այո, հաջորդ կայարանը Հայաստան,բայց դրան քանի-քանի Վրացական կայարաններ են նախորդել…
Մեկ տարի անց նորից Թբիլիսի, նորից Հավլաբարի հայերեն ,Բանգլադեշի ռուսերեն, ռուսախառը Վրացերեն : Այս անգամ պետք էր զգացմունքայնությունը մի կողմ դնել :Երևանն ու Թբիլիսին շատ են նման՝ տեսնողները կհաստատեն ,փողոցներով անցնելուց հաճախ էինք լսում ՝ոնց որ մեր Աբովյանը լինի, ոնց որ Կոմիտասից բարձրանաք Զեյթուն, Հյուսիսային պողոտայի նմանա…
Էկոլոգիական առումով վիճակը կրկին գրեթե նույնն էր ՝մաքուր փողոցներ ու կեղտոտ գետնանցումներ: Աղբարկղեր ու աղբը գետնին թափողներ: Կանաչապատ այգիներ  որոնք  այնտեղ շատ շատ էին: Թբիլիսին ավելի լուսավոր դարձնելու համար հասարակական տրանսպորտի բոլոր տեսակները դեղին են, բայց ի տարբերություն մեզ էնտեղ մետրոյից օգտվողներն ավելի շատ են: Տրանպոտային սպասարկման որակը իհարկե անհամամետելի է, այստեղ մենք դեռ շատ սովորելու բան ունենք: Թբիլիսիում արագությունը գերազանցելու համար նույնպես տուգանում են, բայց ի տարբերություն Երևանի՝ հստակ սահմանված տուգանքի չափ կա: Ի տարբերություն մեզ Թբիլիսիի երիտասարդությունը չի սիրում չափչփել կենտրոնի փողոցները,ժամանցի վայրերը կամ մանկական են, կամ կեսգիշերից հետոյի: Սակայն ժամանցի վայրերի բացակայությունը բնավ չխանգարեց մեզ հետաքրքիր զբոսանքներ ունենալուն: Ու ամենակարևորը բոլոր տարիքային խմբերում, բոլոր ժամանցի վայրերում հասրակական տրանսպորտում ու մետրոյում կան հայեր ու ճանաչում են հայերին:
Թերևս այսքանը հասցրեցի նկատել Վրաց-Հայկական հանրակրթական կամուրջներով անցնելիս:

Թողնել մեկնաբանություն