Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» կամ հայը՝ ըստ իս:

հայ

«Դուք արդյոք ինչ-որ բան հասկանո՞ւմ ե ք հայից»:
Այո, հասկանում ենք կամ էլ պարտավոր ենք հասկանալ, քանզի մենք էլ հայ ենք`տարօրինակ ու հանելուկային:

…Ու հասկանում եմ հայիս ամեն մի քայլը: Ասում եք՝ մարդիկ վախենում են ժամանակից, ժամանակն էլ եգիպտական բուրգերի ՞ց: Հայից է պետք վախենալ, հայից:
Նա եղել է միշտ, ամենքի հետ ու ամեն տեղ: Այսօր էլ կա, որովհետև երբեք չի մտածել լինելու, մնալու մասին, իր գոյը պահպանել է ծայրաստիճան ահեղ կռիվներով` քայլելով մահվանը զուգահեռ: Ստացվում է՝ հայը անմի ՞տ է: Հնարավոր է:

Հայը միաժամանակ «…բարեկամ է և թշնամի, ստեղծող և կործանող»ապրող, չմեռնող:
Ի ՞նչ է անում հայը առհասարակ: Կարող է անել ամեն ինչ՝ չանելով ոչինչ: Ստացվում է՝ հայը հակասակա ՞ն է: Հնարավոր է:
Ապրում է ամեն տեղ, հարմարվում ամեն ինչի հետ, միամտաբար հնազանդվում ամեն մեկին: Ազգովի տանջվում, տառապում է: Ստացվում է՝ հայը միամի ՞տ է: Հնարավոր է:
Փորձեք անծանոթ մի հայի հարցնել՝ ինչպես է: Շքեղ կյանքի մի այնպիսի նկարագրություն կլսեք, որ սթափվելու անհրաժեշտություն կզգաք, բայց նույն հարցը տվեք ծանոթ մեկին: Վաաա~յ, հանվեք, մերկացեք, տվեք ձեր վերջին շապիկը, որ հանկարծ չմեռնի դիմացինը: Ստացվում է՝ հայը հպարտ է ևաներես: Երկուսն էլ հնարավոր է: Անում է՝ ինչ խելքին փչի ու տուժում իր արածից: Հայը ազա ՞տ է: Հնարավոր է:
Սովորաբար մարդիկ աշխատում են լուծել առաջացած խնդիրները, բայց հայը լուծելուն զուգահեռ նորն է ստեղծում: Ստեղծում է, ու ինքն էլ իր ստեղծածից գլուխ չի հանում: Ստացվում է՝ հայը ստեղծագո ՞րծ է: Հնարավոր է:
Ստացվում է՝ հայը կա, ապրում է: Հնարավոր է և չկա, բայց կա հայի բնավորություն` «խասյաթ»՝ դարերով եկած: Իսկ դա բավակա ՞ն է լինելու համար: Հնարավոր է:
Ես գիտե ՞մ հայը ով է: Հնարավոր է՝ չգիտեմ կամ էլ գիտեմ, որովհետև հայ եմ` տարօրինակ ու հանելուկային:

4 thoughts on “Դերենիկ Դեմիրճյանի «Հայը» կամ հայը՝ ըստ իս:

  1. Թամարա ջան ինչ սիրուն էին գրել շատ դուրս եկավ….մանավանդ վերջին մասը ինձ հիացրեց վերջում լավ էիր գրել…..«խասյաթ»-ի մասին խոսք չունեմ 😀 ….ապրես… ցավոք ճիշտ էս, որ հայը ամեն ինչին հարմարվում է ամեն ինչում լսում է ուրիշին…

    • Սոնա ջան մերսի կարծիքի համար,իսկ ինչ վերաբերվում է հարմարվելուն `մենք էլ հայ ենք ու երևի պիտի հարմարվենք մեր «խասյաթ»-ին…)))

  2. Կարդացի նյութդ…Եվ հայի նման ասեմ…Լիովին համաձայն եմ բողոքելու,կամ միամտության հետ,բայց կարդալուց ես զգացի (կարող է սխալ զգացի),որ դու միքիչ չսիրելով ես գրում:Քեզ դուր չի գալիս…Կարող է դա հենց հայի խասյաթը առանձնահատկությունները,չգիտեմ բոլոր ազգերը ունեն առանձնահատկություններ:Իհարկե կարելի է անվերջ խոսել հայերի մասին,բայց մեկ է այդ խասյաթը(սիրեցի այդ բառը) երբեք դուրս չի գա մեր միջից:Այսպիսին էր իմ կարծիքը…հայի կարծիքը

    • Շնորհակալ եմ կարծիքի համար…)))
      Լուսինե ջան հնարավոր է,որ չսիրելով էի գրում կամ էլ չափից շատ էի սիրում գրելուց..արդյունքում կա այն ինչ կա(երևի դա էլ իմ առանձնահատկությունն է) 🙂

Թողնել մեկնաբանություն