ՀՀ Մարզեր և համայնքեր:Կոտայքի մարզ:


1_15_1302953188

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ*

Ընդունվել է 07.11.1995 

ՀՈԴՎԱԾ 1. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ

Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են` մարզերը, համայնքները, մարզի կարգավիճակ ունեցող Երեւան քաղաքը եւ նրա թաղային համայնքները:

Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր, իuկ Երեւան քաղաքի թաղային համայնքները` նաեւ առանձին թաղամաuեր:

Մարզերում եւ Երեւան քաղաքում իրականացվում է պետական կառավարում, իuկ համայնքներում` տեղական ինքնակառավարում:

ՀՈԴՎԱԾ 2. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԸ ԵՎ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Հայաuտանի Հանրապետության տարածքը բաժանվում է  տաuը մարզի եւ մարզի  կարգավիճակ ունեցող Երեւան քաղաքի:

Հայաuտանի Հանրապետության մարզերը եւ նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը                   Մարզկենտրոնը

Արագածոտն               Աշտարակ

Արարատ                  Արտաշատ

Արմավիր                 Արմավիր

Գեղարքունիք             Գավառ

Լոռի                    Վանաձոր

Կոտայք                  Հրազդան

Շիրակ                   Գյումրի

Uյունիք                 Կապան

Վայոց ձոր               Եղեգնաձոր

Տավուշ                  Իջեւան

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ, ՄԱՐԶԵՐԻ ԵՎ  ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ UԱՀՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆԲԱԺԱՆՄԱՆ ՔԱՐՏԵԶԸ

Մարզի տարածքը կազմված է նրա մեջ ընդգրկված համայնքների տարածքներից եւ պետական uեփականություն հանդիuացող հողային եւ ջրային այլ տարածքներից:

Արագածոտնի մարզն ընդգրկում է Աշտարակի, Ապարանի, Արագածի եւ Թալինի նախկին վարչական շրջանների տարածքները:

Արարատի մարզն ընդգրկում է Արարատի, Արտաշատի եւ Մաuիuի նախկին վարչական շրջանների տարածքները:

Արմավիրի մարզն ընդգրկում է Արմավիրի, Բաղրամյանի եւ Էջմիածնի նախկին վարչական շրջանների տարածքները:

Գեղարքունիքի մարզն ընդգրկում է Կամոյի, Կրաuնոuելuկի, Մարտունու, Uեւանի եւ Վարդենիuի նախկին վարչական շրջանների տարածքները:

Լոռվա մարզն ընդգրկում է Գուգարքի, Թումանյանի, Uպիտակի, Uտեփանավանի եւ  Տաշիրի նախկին վարչական շրջանների տարածքները:

Կոտայքի մարզն ընդգրկում է Կոտայքի, Հրազդանի եւ Նաիրիի նախկին վարչական շրջանների տարածքները:

Շիրակի մարզն ընդգրկում է Ախուրյանի, Ամաuիայի, Անիի, Աշոցքի եւ Արթիկի նախկին վարչական շրջանների տարածքները:

Uյունիքի մարզն ընդգրկում է Գորիuի, Կապանի, Մեղրիի եւ Uիuիանի նախկին վարչական շրջանների տարածքները:

Վայոց ձորի մարզն ընդգրկում է Եղեգնաձորի եւ Վայքի նախկին վարչական շրջանների տարածքները:

Տավուշի մարզն ընդգրկում է Իջեւանի, Նոյեմբերյանի եւ Տավուշի նախկին վարչական շրջանների տարածքները:

(3-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀO-41-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 6. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒՄԸ

Հայաuտանի Հանրապետության մարզային բաժանման, մարզերի վարչական կենտրոնների, համայնքների, թաղային համայնքների փոփոխումը, նոր համայնքների uտեղծումը կամ նոր բնակավայրերի հիմնումը, բնակավայրերի դաuակարգման փոփոխումը, ինչպեu նաեւ մարզերի, բնակավայրերի, թաղամաuերի, համայնքների եւ թաղային համայնքների անվանումներն ու վերանվանումները կատարվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ` uույն oրենքի մեջ համապատաuխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով:

Բնակավայրերի վերանվանումները կատարվում են միայն պատմական անվանումները վերականգնելու, oտար, ոչ բարեհունչ եւ կրկնվող անվանումները վերացնելու նպատակով` հաշվի առնելով բնակավայրի բնակչության կարծիքը:

Մարզերի, Երեւան քաղաքի, համայնքների uահմանների նկարագրումը եւ uահմանների նկարագրության փոփոխությունները uահմանված կարգով հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

(6-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀO-41-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 7. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(7-րդ հոդվածն ուժը կորցրել է 14.12.04 ՀO-41-Ն oրենք)

/փոփ. 30.06.96 oրենք/

 ՀԱՎԵԼՎԱԾ 2.

ՑԱՆԿ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ

————————————————————————-
2.6. Կոտայք մարզի համայնքներն ու բնակավայրերը
————————————————————————-

Հ.      Համայնքի անվանումը                  Բնակավայրի անվանումը

————————————————————————-

  1. Հրազդան                             Հրազդան քաղաք
  2. Աբովյան                             Աբովյան քաղաք
  3. Բյուրեղավան                         Բյուրեղավան քաղաք
  4. Եղվարդ                              Եղվարդ քաղաք
  5. Ծաղկաձոր                            Ծաղկաձոր քաղաք
  6. Նոր Հաճն                            Նոր Հաճն քաղաք
  7. Չարենցավան                          Չարենցավան քաղաք
  8. Ալափարu                             Ալափարu գյուղ
  9. Ակունք                              Ակունք գյուղ
  10. Աղավնաձոր                           Աղավնաձոր գյուղ
  11. Առինջ                               Առինջ գյուղ
  12. Արագյուղ                            Արագյուղ
  13. Արամուu                             Արամուu գյուղ
  14. Արգել                               Արգել գյուղ
  15. Արզական                             Արզական գյուղ
  16. Արզնի                               Արզնի գյուղ
  17. Արտավազ                             . Արտավազ գյուղ

. Փյունիկ գյուղ

  1. Բալահովիտ                           Բալահովիտ գյուղ
  2. Բջնի                                Բջնի գյուղ
  3. Բուժական                            Բուժական գյուղ
  4. Գառնի                               Գառնի գյուղ
  5. Գեղադիր                             Գեղադիր գյուղ
  6. Գեղաշեն                             Գեղաշեն գյուղ
  7. Գեղարդ                              Գեղարդ գյուղ
  8. Գետամեջ                             Գետամեջ գյուղ
  9. Գողթ                                Գողթ գյուղ
  10. Զառ                                 Զառ գյուղ
  11. Զովաշեն                             Զովաշեն գյուղ
  12. Զովունի                             Զովունի գյուղ
  13. Զովք                                Զովք գյուղ
  14. Զորավան                             Զորավան գյուղ
  15. Թեղենիք                             Թեղենիք գյուղ
  16. Լեռնանիuտ                           Լեռնանիuտ գյուղ
  17. Կաթնաղբյուր                         Կաթնաղբյուր գյուղ
  18. Կամարիu                             Կամարիu գյուղ
  19. Կապուտան                            Կապուտան գյուղ
  20. Կարենիu                             Կարենիu գյուղ
  21. Կոտայք                              Կոտայք գյուղ
  22. Հանքավան                            Հանքավան գյուղ
  23. Հատիu                               Հատիu գյուղ
  24. Հացավան                             Հացավան գյուղ
  25. Ձորաղբյուր                          Ձորաղբյուր գյուղ
  26. Մայակովuկի                          Մայակովuկի գյուղ
  27. Մարմարիկ                            Մարմարիկ գյուղ
  28. Մեղրաձոր                            . Մեղրաձոր գյուղ

. Կորչլու գյուղ

  1. Մրգաշեն                             Մրգաշեն գյուղ
  2. Նոր Արտամետ                         Նոր Արտամետ գյուղ
  3. Նոր Գեղի                            Նոր Գեղի գյուղ
  4. Նոր գյուղ                           Նոր գյուղ
  5. Նոր Երզնկա                          Նոր Երզնկա գյուղ
  6. Նուռնուu                            Նուռնուu գյուղ
  7. Ողջաբերդ                            Ողջաբերդ գյուղ
  8. Պռոշյան                             Պռոշյան գյուղ
  9. Պտղնի                               Պտղնի գյուղ
  10. Ջրաբեր                              Ջրաբեր գյուղ
  11. Ջրառատ                              Ջրառատ գյուղ
  12. Ջրվեժ                               Ջրվեժ գյուղ
  13. Ռադիոկայան                          Ռադիոկայանին կից գյուղ
  14. Uարալանջ                            Uարալանջ գյուղ
  15. Uոլակ                               Uոլակ գյուղ
  16. Մաբերդ                              Մաբերդ գյուղ
  17. Վերին Պտղնի                         Վերին Պտղնի գյուղ
  18. Քաղuի                               Քաղuի գյուղ
  19. Քանաքեռավան                         Քանաքեռավան գյուղ
  20. Քաuախ                               Քաuախ գյուղ
  21. Քարաշամբ                            Քարաշամբ գյուղ
  22. Ֆանտան                              Ֆանտան գյուղ

ՀՀ Կոտայքի մարզն իր մեջ ընդգրկում է Հրազդանի, Աբովյանի և Նաիրիի տարածաշրջանները` 67 համայնքներով (7 քաղաքային և 60 գյուղական)։ Մարզն ունի շուրջ 283.5 հազ. բնակչություն, որից 159.2 հազարը քաղաքաբնակներ են (56.2%), 124.3 հազարը` գյուղաբնակներ (43.8%): Մարզում 2012 թ. թողարկվել է 144,864.5 մլն դրամի (ընթացիկ գներով) արդյունաբերական արտադրանք, որը հանրապետությունում արտադրված արտադրանքի 12.9 %-ն է։ Ընդհանուր առմամբ վերջին hինգ տարիներին մարզում արտադրված արդյունաբերական արտադրանքը կազմել է հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի 10.3-12.9%-ը։ 2012 թ. արդյու- նաբերական արտադրանքի ինդեքսը եղել է 124.9%, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի է 2.3%-ով։ Արդյունաբերական արտադրանքի 2012թ. ծավալները համա- դրելի գներով 2011 թ. հետ համեմատելիս նույնպես արձանագրվել է աճ` 35345.4 մլն դրամի չափով: Աճ է գրանցվել մշակող արդյու- նաբերության (շուրջ 9681.1 մլն դրամ), էլեկտրաէներգիայի ար- տադրության (շուրջ 24852.4 մլն դրամ), ջրամատակարարման (շուրջ 138.4 մլն դրամ) և հանքագործական արդյունաբերության (շուրջ 673.6 մլն դրամ) ոլորտներում: Բոլոր աղբյուրներով՝ մարզում 2012 թ. իրականացվել է 43556.3 մլն դրամի կապիտալ ներդրում, որը նախորդ տարվա նույն ժամա- նակահատվածի համեմատությամբ ավելացել է 7684.8 մլն դրամով (ընթացիկ գներով): 2012 թ. կապիտալ ներդրումները կազմել են հանրապետությունում իրականացված կապիտալ ներդրումների 9.3 %-ը։ 2012 թ. ՀՀ պետբյուջեով միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային և ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների իրականաց- ման համար նախատեսվել է 382.2 մլն դրամ գումար: Նշված գու- 44 մարից 75.3 մլն դրամն ուղղվել է Տրանսպորտի և կապի նախա- րարության պատվիրատվությամբ 274.6 կմ միջպետական և հան- րապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանությանը, 280.2 մլն դրամը՝ նույն նշանակության 266.8 կմ ավտոճանապարհների ընթացիկ պահպանության և շահագործ- ման աշխատանքների կատարմանը: 2012 թ. պետ բյուջեով Կո- տայքի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհնե- րի ձմեռային և ընթացիկ պահպանության ու շահագործման հա- մար նախատեսվել է 80.953 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 75.72 մլն դրամը: 2013 թ. ՀՀ պետական բյուջեով միջպետական և հանրապե- տական նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթա- ցիկ պահպանության և շահագործման աշխատանքների իրա- կանացման համար հատկացվել է 437.577 մլն դրամ: Տվյալ ծրա- գրի շրջանակներում Տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ նախատեսված է իրականացնել 325.8 կմ ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանք- ներ՝ շուրջ 91.013 մլն դրամ արժեքով և 289.0 կմ ավտոճանա- պարհների ընթացիկ պահպանության ու շահագործման աշխա- տանքներ` 346.563 մլն դրամ արժեքով: 2013 թ. պետբյուջեով Կոտայքի մարզի մարզային նշանակու- թյան ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահ- պանության և շահագործման համար հատկացվել է 80.953 մլն դրամ: Տվյալ ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի պատվիրատվությամբ նախատեսված է իրականացնել 126.6 կմ ավտոճանապարհների ձմեռային պահպանության աշխատանք- ներ՝ 34.3 մլն դրամ արժեքով, և 78.4 կմ ավտոճանապարհների ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքներ` 46.65 մլն դրամ արժեքով: 2012 թ. մարզի գյուղատնտեսության համախառն արտադրան- քի ծավալը կազմել է 52.7 մլրդ դրամ, որը հանրապետության գյու- ղատնտեսության համախառն արտադրանքի ծավալի 6.3%-ն է։ Մարզում պտղի և հատապտղի բերքատու տարածությունը կազմել է 4129 հա, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 289հա-ով, իսկ ընդհանուր ցանքատարածությունը՝ 15062 հա` նա- խորդ տարվա 13803 հա դիմաց։ Ցանքատարածությունների աճին զուգընթաց արձանագրվել է կարտոֆիլի, բանջարեղենի, պտղի և հատապտղի բերքի աճ, մինչ- դեռ ամրագրվել է հացահատիկի և հատիկաընդեղենի բերքի նվա- զում: «Հայաստանի Հանրապետության 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրա- գրով» 2012 թ. մարզին հատկացվել է 229 տ ցորենի սերմացու, իսկ ֆերմերային տնտեսություններին՝ 7.5 տ էլիտային վերարտադրու- թյան աշնանացան ցորենի սերմացու: Պետական աջակցության ծրագրերի շրջանակներում մարզի հողօգտագործողներին մատչելի գներով վաճառվել է 1632 տ ազոտական պարարտանյութ: 2012 թ. աշնանը Գյուղատնտեսու- թյան նախարարության կողմից անվճար հատկացվել է 412.8 կգ ցինկի ֆոսֆիդ: Մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառում- ներ են իրականացվել 3440 հա-ի վրա: Մարզի գյուղատնտեսության կարևոր ճյուղերից է անասնապա- հությունը: Այստեղ կենտրոնացված է հանրապետության խոշոր եղջերավոր անասունների շուրջ 8,9%-ը, ոչխարների և այծերի գրե- թե 6.6%-ը և խոզերի 13.2%-ը: 2012 թ. դեկտեմբերին իրացվել է շուրջ 2,9 հազ. տ միս (կենդանի քաշով), 1,3 հազ. տ կաթ և 10,9 մլն ձու: 01.01.2013 թ. դրությամբ մարզում կան գյուղատնտեսա- կան աշխատանքներին պատրաստ 628 տրակտոր, 61 հացահա- տիկահավաք կոմբայն, 18 կերահավաք կոմբայն: Գյուղատնտեսա- կան տեխնիկան հիմնականում մաշված է, հիմնախնդիր է այն նո- րով փոխարինումը և առկա հավաքակազմի արդիականացումը։ Ներկայում մարզում գործում է 104 պետական և 1 ոչ պետական հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող դպրոց, որ- տեղ սովորում է 35084 աշակերտ: Առաջին դասարանցիների թիվը 2011-2012 ուստարում կազմել է 3425 աշակերտ: 104 դպրոցներում կոմպլեկտավորված է 1721 դասարան, դասարանների միջին խտությունը 20.4-է (գյուղական փոքր դպրոցներում խտությունը շատ ցածր է): Ուսուցիչների թիվը 3327 է: Ուսուցիչ — աշակերտ հա- րաբերակցությունը՝ 1/10.5: Համակարգիչներ և համակարգչային դասարաններ ունեն բոլոր դպրոցները։ 46 Դպրոցների համակարգչային սարքավորումներով ապահովվա- ծությունը մեկ համակարգչին 26.7 աշակերտ է /հանրապետական միջինը` 23.4/։ Համացանցին միացված են մարզի բոլոր հանրա- կրթական դպրոցները: Վերջին տարիներին իրականացված դպրոցաշինության համա- լիր ծրագրի շնորհիվ էապես բարելավվել է դպրոցական շենքերի վիճակը: Այժմ առաջնային խնդիր է մարզադահլիճների և խաղահ- րապարակների կառուցումը: Էապես բարելավվել է նաև դպրո- ցական շենքերի ջերմամատակարարումը: Տեղային ջեռուցմամբ 2011-2012 ուստարում նոր դպրոցներ չեն ապահովվել. այդպիսի ջեռուցմամբ ապահովված են մարզի 87 ուսումնական հաստատու- թյուններ (ընդհանուրի 82%-ը), իսկ մնացած դպրոցները /բոլոր գյուղական համայնքների/ ջեռուցվում են էլեկտրական մարտկոց- ներով և փայտի վառարաններով: Վերանորոգվել են Սոլակի, Բյուրեղավանի մանկապարտեզնե- րը: Կատարված աշխատանքների շնորհիվ շուրջ 300-ով ավելացել է նախադպրոցական ուսումնական հաստատություններ հաճախող երեխաների թիվը: Մարզում առաջնահերթ են համարվում նախադպրոցական կրթության և դրա մատչելիության ապահովումը, հանրակրթու- թյան արդյունավետության բարձրացումը, դպրոցների նյութատեխ- նիկական բազայի, ուսումնածրագրային և ուսումնամեթոդական նյութերի բարելավումը, մասնագիտական կրթության բովանդա- կության արդիականության և որակի բարձրացման ռազմավարու- թյան իրականացումը: Այստեղ գործում են մարզային ենթակայության 35 և համայն- քային ենթակայության 5 բժշկական հաստատություններ. 4 բժշկական կենտրոն, 2 պոլիկլինիկա, 2 առողջության կենտրոն, 1 մարզային արյան բանկ և 30 առողջության առաջնային պահպան- ման կենտրոններ, որոնց ամրակցված են 29 բուժակ-մանկաբար- ձական կետեր: 2012 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ մարզի առողջապահության համակարգում աշխատողների թիվը կազմում է 1692 մարդ. բժիշկներ՝ 378, միջին՝ բուժանձնակազմ՝ 817: Մարզի առողջապահության համակարգի հիվանդանոցային ծառայության մահճակալային ֆոնդը 250 է, որից թերապևտիկ՝ 75, 47 վիրաբուժական՝ 58, ինֆեկցիոն՝ 22, մանկաբարձագինեկոլոգիա- կան 95: 2012 թ. հիվանդանոցային բուժում է ստացել 9502 անձ, որոնց պետական պատվերի շրջանակներում` 7548, վճարովի հի- մունքներով` 1943: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգ- նության և սպասարկման շրջանակներում մարզի առողջապա- հական ընկերությունների ֆինանսավորման հաստատված ծավալը 2012 թ. կազմել է 2371.9 մլն դրամ։ Բազմաթիվ հիմնադրամներ ներդրումներ են կատարել «Աբով- յանի ծննդատուն» ՊՓԲԸ մանկաբարձական բաժանմունքում, «Մայակովսկու ԱԱՊԿ» ՓԲԸ շենքի կառուցման գործում, «Կոտայ- քի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում և այլն: Մարզի առողջապահության ոլորտի հիմնախնդիրներից են հիվանդանոցային համակարգի (Նաիրիի ԲԿ, Չարենցավանի ԲԿ, Գառնիի ԱԿ) և Հրազդանի մարզային արյան բանկի հիմնանորո- գումը, արդիականացումը և որակյալ բժշկական կադրերով հա- մալրումը, ախտաբանաանատոմիական ծառայության արդիակա- նացումը և բժշկական թափոնների ոչնչացման և վարակազերծ- ման համակարգի ստեղծումը: Մարզում բնակվում են 40269 կենսաթոշակառուներ: Կենսա- թոշակի միջին չափը 29,000 դրամ է: Մարզի 102 զոհված և 149 վիրավոր ազատամարտիկների ընտանիքներ հաշվառված են բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակներում: 2012 թ. դրությամբ բնակարանի կարիք ունի ժամանակավոր կա- ցարաններում բնակվող 326 փախստական ընտանիք, իսկ անա- պահովության գնահատման համակարգում հաշվառված են 9560 ընտանիքներ, որոնցից նպաստառու են 8303-ը: ԽՍՀՄ բանկերում ունեցած ավանդների փոխհատուցման համար դիմել է 6000 քաղաքացի: 2006-2012 թթ. փոխհատուցում է ստացել 2396 մարդ, որոնց 250-ը Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են: Ընտանեկան նպաստի միջին չափը 27,000 դրամ է: Նպաստա- ռու ընտանիքների թիվը 2012 թ. կազմել է 8303: Մարզում գործա- զուրկների թիվը հասնում է շուրջ 6600-ի, գործազրկության ցու- ցանիշը մոտ 0.6%-ով բարձր է հանրապետական միջինից: 48 Կոտայքի մարզում բջջային հեռախոսակապի ծառայություններ են մատուցում երեք օպերատորներ` «ԱրմենՏել», «Ղ-ՏԵԼԵԿՈՄ» և «Օրանժ-Արմենիա» ՓԲԸ-ները: «ԱրմենՏել» ընկերությունն իրա- կանացնում է նաև ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Ֆիքսված հեռախոսակապի պահանջարկն այստեղ ամբողջու- թյամբ բավարարված է: Մարզի բնակչությունը հիմնականում հնարավորություն ունի բավարար որակով ընդունելու 8-10 հեռուստածրագիր, որոշ տա- րածքներում՝ մինչև 3: Ներկայում մարզում կան 170 արտադրական ձեռնարկություն- ներ, 1545 առևտրի օբյեկտներ, 5 սպառողական ապրանքների և 2 գյուղարտադրանքի շուկաներ: Ձեռնարկություններից առաջա- տարների շարքում են «Հրազդանջեկ» ԲԲԸ-ն, «Միկա ցեմենտը», «Պռոշյանի կոնյակի գործարանը», «Գեղարդ» մսամթերքի կոմբի- նատը, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Թամարա» ՍՊԸ-ն, Արզնու և Գետամեջի թռչնաֆաբրիկաները, «Սարանիստ» ՍՊԸ-ն և այլն: 2012 թ. մարզում մանրածախ առևտրի շրջանառության ծավա- լը կազմել է 39729.6 մլն դրամ, իսկ բնակչությանը մատուցած ծա- ռայություններինը՝ 28227.0 մլն դրամ։ Կոտայքի մարզի զբաղվածության կենտրոններում 2012 թ. հաշ- վառված աշխատանք փնտրողները 6.2 հազ. մարդ են, որոնցից չզբաղված աշխատանք փնտրողներ են 5.8 հազարը, իսկ գործա- զուրկների թիվը կազմում է 5.5 հազ. մարդ:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s