Վերահսկենք մեր շրջակա միջավայրը//

GreenWorld

Անհատական առաջադրանք

1.Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայր որակը:
Միջավայրի հետ ներդաշնակության զգացումը հիմնարար երաշխիք է անելանելիությունից խուսափելիու համար:
Իսկ ի՞նչ ներդաշնակության մասին է խոսքը, եթե բնությունը օր օրի իր դիրքերը զիջում է մարդուն: Այսօր ամենուրեք կարելի է բախվել շրջակա միջավայրի փոփոխությունների՝ որակի վատթարացման: Բոլոր բնապահպանական կազմակերպությունները բարձրաձայն գոռում են. « հերիք է՝ անխնա օգտագործեք ընդերքի ռեսուրսները, անտառները կտրեք, գետերը ցամաքեցնեք»: Սա մեր երկրում,ամբողջ աշխարհն են համակել տարբեր էկոլոգիական խնդիրներ. աղբ, փոշի, տարբեր թունավոր գազեր, ջրի որակի բացասական փոփոխություն: Միջավայրի որակը գնահատում եմ ճգնաժամային, ու եթե այս տեմպերով մարդը օգտագործի միջավայրի ռեսուրսներն ու միաժամանակ աղբի սարերով ու գազային արտանետումներով լցնի մոլորակը, ապա չենք խուսափի նաև էկոլոգիական աղետից:
Այս դեպքում ներդաշնակ լինելու միակ տարբերակը անասնական բնազդներով առաջնորդվելն է՝ մարդ տեսակի անտեսումը, քանի որ «միաջավայրի «դեմքը» ցեխոտ է»: Ու ստեղծված իրավիճակն է, որ, տանելով չկողմնորոշվածության, բացառում է շրջակա միջավայրի հետ ցանկացած շփում, որն էլ հանգեցնում է դրա պահմանման ու վերահսկման բացթողումների: Երևութը, իհարկե, պետք չէ միանշանակ ընդունել, բայց կա այն, ինչ կա:
2.Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
Շրջակա միջավայրի ազդեցությունը, երբեմն փոխադարձորեն բացասաբար
է ազդում «կողմերի » վրա: Վնասակար արտանետումները, արտադրական թափոններից անջատվող թունավոր նյութերը, քաղաքային տրանսպորտից բխող աղտոտվածությունըն ու նման մի շարք երևութներ, երբեմն անդառնալի վնաս են հասցնում առողջությանը՝։ Դդրանից ապահովագրված չէ յուրաքանչյուրսյմեզնից ոչ ոք:
Եթե խոսենք փաստերով, ապա «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում
2012թ.-ին գրանցվել է 595 չարորակ նորագոյացություններով հիվանդ։ 2011թ.-ին գրանցվել է 482 հիվանդ: Չարորակ ուռուցքային հիվանդությունները մեկ տարվա
ընթացքում աճել են 113-ով։.2012թ.-ին մահացել է 79-ը հիվանդ, որից միայն
50-ն են եղել հաշվառված.։ Պատճառը, իհարկե, Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանն է, քանի որ 2008թ. տվյալներով Ալավերդիում թոքի քաղցկեղով
հիվանդների թիվը 16 անգամ ավելի է, քան, օրինակ՝ Գավառում:

3.Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դեր ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
Շրջակա միջավայրում վերահսկողություն հաստատելը անմիջականորեն հարաբերվում է հասարակության գիտակցության հետ: Այսինքն՝ միջավայրում ստանդարտ վիճակ պահպանելու համար պետք է հասարակության գիտակցության մեջ արմատավորել այն միտքը, որ հասարակություն-բնություն կապը միայն պահպանությամբ չի սահմանափակվում,առաջնային խնդիր է դրա վերահսկումը: Եթե խոսենք առկա փաստերով, ներկայումս աղբահանության և սանիտարական մաքրման մասին օրենքի 4-րդ հոդվածի համաձայն.մեջբերում եմ
1. Աղբահանության եւ սանիտարական մաքրման հիմնական նպատակները եւ գործընթացի կազմակերպման սկզբունքներն են`
1) մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը եւ չեզոքացումը.
2) բնակության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը.
3) տարածքների աղտոտման, աղբակույտերի առաջացման անթույլատրելիությունը եւ տարածքների մաքրումը աղբից.
4) աղբահանության եւ սանիտարական մաքրման պարտադիր եւ պարբերաբար իրականացումը սույն օրենքով նախատեսված սանիտարական մաքրման սխեմային համապատասխան.
5) աղբահանության վճարովի լինելը.
6) օգտահանման ենթակա թափոնների տեսակավորման, օգտագործման ու վերամշակման համար պայմանների ստեղծումը եւ աղբավայրերում տեղադրվող թափոնների ծավալների նվազեցումը.
7) աղբահանության եւ սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիության եւ հանրային իրազեկվածության ապահովումը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից.
աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքների մեքենայացումը.
9) ոլորտում միջհամայնքային համագործակցությունը.
10) համայնքային բյուջեի հաշվին սանիտարական մաքրման աշխատանքների իրականացումը:
Նշված կետերում առկա խնդիրները պահանջում են հասարակության ուշադրության սևեռումը ոչ թե պարտադրաբար կատարելուն, այլ գիտակցված կերպով վերահսկմանը:
Քանի որ հատուկ սահմանված մարմինները զբաղվում են օրենքների կատարմամբ, ևս մեկ անգամ շեշտվում է դրանց վերահսկումը:
Վերահսկումը կարելի է իրականացնել պետության ֆինանսավորմամբ, հասարակական կազմակերպությունների օժանդակությամբ, հասարակություան`անհատի կամ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման միջոցով, որի մասնակիցները, պատասխանատուն (ֆիզիակական կամ իրավաբանական անձ է՝ պատասխանատու նախատեսվող գործունեության փաստաթղթերի պատրաստման համար ` համաձայն նորմատիվային պահանջների, որոնք ներկայացվում են տվյալ գործունեության տեսակին էկոլոգիական փորձաքննության անցկացման համար), կատարողնը (ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որն իրականացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և որին պատվիրատուն իրավունք է տվել կատարելու գնահատման աշխատանքները։ Կատարողը պատասխանատու է գնահատման ամբողջականության ու հավաստիության, ինչպես նաև դրանց` էկոլոգիական ստանդարտներին ու նորմատիվներին համապատասխանության համար) ու հասարակությունն է (կարող է գործընթացի մեջ ընդգրկվել սկզբնական տեղեկատվության տրամադրման և ՇՄԱԳ-ի անցկացման փուլերում, մասնակցել հասարակական լսումներին և քննարկումներին։)։ է :

4.Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
Յուրաքանչյուրս՝ այդ թվում ես, պետք է մեր գլախավոր խնդիրներից մեկը համարենք շրջակա միջավայրի պահպանությամբ ու դրա վերահսկմամբ զբաղվող անհատի պարտավորություններն ու պարտականությունները իրականացնելը, խոսքը վերոհիշյալ խնդիրներին լուծում տալու մասին է: Ես ինքնս աշխատում եմ մասնակցեկլ բնապահպանական գրեթե բոլոր միջոցառումներին՝ մրցույթներ, ծառատունկ,աղբահանություն և այլն:

5.Հիմնավորել թե ինչու միջազգային համագործակցույթունը բնապահպանության բնագավառում չի տալիս ակնկալվող ցանակի արդյուք:
Իսկ ինչ վերաբերվում է ինքներս մեր ու մեր երկրի սահմաններից դուրս այս հարցին որևէ լուծում կամ օժանդակություն փնտրելուն, պետք է անդրադառնանք միջազգային համագործակցությանը բնապահպանության բնագավառում :
Ինչպես արդեն նշել եմ, էկոլոգիական խնդիրները դարձել են առաջնային , ու այդ պատճառով էլ օր օրի ավելանում են տարբեր միջազգային կազմակերպությունները, որոնք փորձում են իրագործել համատեղ նախագծեր՝ միջավայրի որակի բարելավման ուղղությամբ: Մի բան է ուզենալը, այլ բան՝ արդյունք ստանալը: Բոլոր կազմակերպություններն ունեն իրենց շահերը և բնականաբար բոլոր գործողություններն ուղղված են դրան: Սրա հետ մեկտեղ գիտեմ մի շարք միջազգային կազմակերպություններ, որոնք զբաղվում են էկոլոգիական կրթության տարածմամբ, օրինակ՝  նորվեգական SPARE կազմակերպությունը, որ էներգախնայողության միջազգային կազմակերպություն է: Այն զբաղվում է տարբեր նախագծերի ու մրցույթների կազմակերպմամբ, կրթական ծրագրերի իրագործմամբ, և դա, բնականաբար, միայն կրթական ասպարեզում է տալիս որոշակի արդյունք, ու կրկին որևէ խնդիր չի լուծվում: Համագործակցությունը միջազգային ասպարեզում բնականաբար շատ կարևոր է, քանի որ խնդիրները չեն կարող լինել մեկ երկրինը, դրանք մի երկրից դառնում են երկուսինը, երեքինն ու ամբողջ մոլորակինը:
Պահպանենք ու վերահսկենք մեր շրջակա միջավայրը, չէ՞ որ հենց այստեղ է սկսվում ու վերջանում մարդկային գիտակցությունը:

Աղբյուրները`
parliament.am
eoh2013.aua.am
hy.wikipedia.org

Թողնել մեկնաբանություն